ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Եվրոպայի առաջնությունում տարած տպավորիչ հաղթանակից հետո Պորտուգալիայի ընտրանին առաջադիմել է երկու նիշով ու բարձրացել վեցերորդ հորիզոնական: Անփոփոխ են մնացել առաջին հինգ հորիզոնականներում գտնվող Արգենտինայի, Բելգիայի, Կոլումբիայի, Գերմանիայի, Չիլիի հավաքականների դիրքերը:
Պորտուգալացիներին լավագույն տասնյակում հաջորդում են Ֆրանսիայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Իտալիայի ընտրանիները: Նշենք նաև ուելսցիներին, որոնք 26-րդից ցատկել են 11-րդ հորիզոնական: Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրանուն, այն նույնպես առաջխաղացում է ունեցել և ծվարել 102-րդ հորիզոնականում: Ավելացնենք, որ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր ընտրանու մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականները, որոնք դասակարգման աղյուսակում վեր են կանգնած մերոնցից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ